Հիքմեթ Հաջիև. Շուշայում համագումարում լուրջ խնդիրներ են դրվել սփյուռքի կազմակերպությունների առջև
  Հիքմեթ Հաջիև.  Շուշայում համագումարում լուրջ խնդիրներ են դրվել սփյուռքի կազմակերպությունների առջև
15:34     22 04 2022    
«Շուշայում անցկացվող Հաղթանակի համագումարում լուրջ խնդիրներ են դրված մեր սփյուռքի կազմակերպությունների առջև։ Այդ խնդիրների կարևորագույն ուղղություններն են հանդիսանում՝ մեր երկրի դեմ սադրանքների և կեղտոտ քարոզչության կանխումը, Ադրբեջանի իրողությունների առավել ակտիվ ներկայացումը հասարակության լայն շերտերին և մասնակցությունը բնակության և գործունեության երկրներում հասարակական-քաղաքական կյանքին»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Գնահատելով սփյուռքի կազմակերպությունների կողմից Հայրենական պատերազմի տարիներին իրականացված գործունեությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջադրված խնդիրների համաձայն, լուրջ հաջողություններ են գրանցվել»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով, այժմ Ադրբեջանը գտնվում է հետկոնֆլիկտային շրջանում, և հայկական լոբբիստական կազմակերպությունները, նրանց որոշ հովանավորներ, տարբեր շրջանակներ, որոնք անընդհատ կեղտոտ քարոզչություն ու արշավներ են իրականացնում Ադրբեջանի դեմ, դեռ շարունակում են այդ գործունեությունը մեր երկրի դեմ։

«Դրա համար նոր խնդիրներ են դրված մեր սփյուռքի կազմակերպությունների առջև, որպեսզի նրանք ավելի համակարգված և սերտ ձևով հասցնեն ադրբեջանական իրողությունները համաշխարհային հանրությանը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս