Այսօր Շուշայում մեկնարկում է Համայն աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը
 Այսօր Շուշայում մեկնարկում է Համայն աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը
10:12     21 04 2022    
Այսօր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայում մեկնարկում է Համայն աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Հաղթանակի համագումարը կանցկացվի մինչև ապրիլի 23-ը։

Միջոցառմանը կմասնակցեն սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչներ աշխարհի 65 երկրներից։

Համայն աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը կլինի ադրբեջանական սփյուռքի առաջին ներկայացուցչական հանդիպումը Ղարաբաղի ազատագրումից հետո, որը վերջին տարիներին ցուցաբերում է բարձր կազմակերպվածություն և համախմբվածություն՝ հատուկ դեր խաղալով միջազգային հանրությանը ադրբեջանական իրողությունների մասին իրազեկման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս