Շարունակվում է Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը
 Շարունակվում է Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը
13:18     22 04 2022    
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը շարունակում է՝ Լաչին քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի շինարարությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նոր ճանապարհի երկարությունը 32 կմ է։ Նախագծի համաձայն՝ երկկողմանի ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնությունը կկազմի 7 մետր, ճանապարհի լայնությունը՝ 12 մետր, ճանապարհային շերտի լայնությունը՝ 2x2,5 (5 մ):

Ներկայումս ճանապարհի երկայնքով ընթանում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Նախագծին համապատասխան աշխատանքներ են տարվում հողային շերտի պատրաստման և արհեստական կառույցների տեղադրման ուղղությամբ։

Շինարարությանը ներգրավվել են անհրաժեշտ ուժերը՝ աշխատանքներն այս տարի ավարտին հասցնելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Լաչին   Ճանապարհ  


Լրահոս