Որոշվում է Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգը
 Որոշվում է Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգը
09:11     20 04 2022    
Որոշվում է Շուշա քաղաքի անվան օգտագործման կարգը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել՝ «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի՝ Շուշա քաղաքի մասին» օրենքում։

Փոփոխության համաձայն՝ «Շուշա» բառի օգտագործումը թույլատրվում է՝ միայն համապատասխան գործադիր մարմնի կողմից սահմանված մարմնի (կառույցի) համաձայնությամբ, բացառությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան գործադիր մարմնի կողմից որոշված մարմնի (կառույցի) կողմից սահմանված դեպքերի.

- իրավաբանական անձանց, այդ թվում՝ լրատվամիջոցների անվանումներով.

- պարգևների և մրցանակների անուններով.

- տեղական, ազգային կամ միջազգային միջոցառումների, ներառյալ սպորտային և այլ մրցույթների, համերգների, փառատոնների, ցուցահանդեսների, կոնֆերանսների, սեմինարների անվանումներով.

- առևտրային և գովազդային նպատակներով.

- ապրանքային նշանների և աշխարհագրական ցուցանշանների վրա.
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս