Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը կանցկացվի Շուշայում
 Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը կանցկացվի Շուշայում
11:10     18 04 2022    
Աշխարհի ադրբեջանցիների V համագումարը նախատեսվում է անցկացնել՝ նախագահ, հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավորությամբ, մեր հզոր բանակի կողմից թշնամու օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքում Շուշա քաղաքում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեին։

Համագումարի պատվիրակները նախ կայցելեն Բաքվի Նահատակների I և II ծառուղիներ, որից հետո կմեկնեն Շուշա։

Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 65 երկրներից սփյուռքի շուրջ 400 ներկայացուցիչներ։ Համագումարի բացման պաշտոնական արարողությունից հետո նախատեսված է՝ Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի գործունեության մասին զեկույցով ելույթ, քննարկումների կազմակերպում՝ «Ադրբեջանական սփյուռքի առջև ծառացած խնդիրները հետպատերազմյան շրջանում», «Ադրբեջանական սփյուռքի ավանդը Ղարաբաղի վերականգնման ու վերակառուցման մեջ» թեմաներով։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս