ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների ընթացքի մասին
 ANAMA-ն հաշվետվություն է ներկայացրել ականազերծման աշխատանքների ընթացքի մասին
10:02     16 04 2022    
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) թարմացված տեղեկություն է հրապարակել ազատագրված տարածքներում ականների հայտնաբերման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ականների և չպայթած զինամթերքի մաքրման հարցերով աշխատանքային խմբի նիստում, որը ստեղծվել է Միջգերատեսչական կենտրոնի համակարգող շտաբին առընթեր, տեղեկատվություն է տրամադրվել մարդասիրական ականազերծման աշխատանքների մասին։

Նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում մաքրվել է 8372,9 հա տարածք, հայտնաբերվել է 30 572 ական և չպայթած զինամթերք։ Այս տարվա ապրիլի 1-ից 14-ը մաքրվել է 506,4 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 595 ական և չպայթած զինամթերք։
Zinvor.info

Հեշթեգներ. ANAMA   Ադրբեջան  


Լրահոս