Մեր հիմնական նպատակը հարկադիր վերաբնակներին Ղարաբաղ վերադարձնելն է. Ֆարիդ Շաֆիև
 Մեր հիմնական նպատակը հարկադիր վերաբնակներին Ղարաբաղ վերադարձնելն է.  Ֆարիդ Շաֆիև
13:22     15 04 2022    
«Այսօր մեր հիմնական նպատակը հարկադիր վերաբնակներին Ղարաբաղ և այլ ազատագրված տարածքներ վերադարձնելն է։ Մենք թևակոխում ենք նոր փուլ: Վերջին օրերին դրական արձագանքներ կան նաև Հայաստանից»։

Այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը՝ «Ադրբեջանի հաղթանակի ուղին հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում» գրքի շնորհանդեսին, հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք միշտ պետք է խոսենք Հայաստանի կողմից Ադրբեջանին հասցված նյութական և բարոյական վնասի մասին։ Մեր ներկայացրած գրքում արտացոլված են շատ կարևոր հարցեր»,- ասել է Շաֆիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև   Ադրբեջան  


Լրահոս