Վերջին 4 տարում ավելի քան 12 000 բնակարան է հատկացվել նահատակների ընտանիքներին. փոխնախարար
Վերջին 4 տարում ավելի քան 12 000 բնակարան է հատկացվել նահատակների ընտանիքներին.  փոխնախարար
11:32     12 04 2022    
«Վերջին չորս տարիների ընթացքում նահատակների ընտանիքներին և պատերազմի հաշմանդամներին տրամադրվել է ավելի քան 12,5 հազար բնակարան և առանձնատուն»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Անար Ալիևը «Սոցիալական բարեփոխումների հաջողությունները, հայացք դրսից, մրցանակներ» թեմայով ճեպազրույցում։

Փոխնախարարի խոսքով, այս ընթացքում պատերազմի 7400 հաշմանդամ ապահովվել է ավտոմեքենայով:

Անար Ալիևը նշել է, որ 2018-2021 թթ. աշխատանքային պայմանագրերի թիվն աճել է 30%-ով կամ մոտ 400 հազարով, տարեկան աշխատավարձի ֆոնդը՝ ավելի քան երկու անգամ. «Վերջին չորս տարիներին և այս տարվա առաջին եռամսյակում ինքնազբաղվածության ծրագրում ընդգրկվել է ավելի քան 44 հազար մարդ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նահատակներ   Ընտանիքներ  


Լրահոս