ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ կարգավորում է անհրաժեշտ
  ԵՄ հատուկ ներկայացուցիչ.  Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ կարգավորում է անհրաժեշտ
12:03     12 04 2022    
Բրյուսելում երկրորդ եռակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այդ նպատակով որոշվել է հանձնարարել արտաքին գործերի նախարարներին նախապատրաստել ապագա խաղաղության համաձայնագիրը՝ ներառելով բոլոր անհրաժեշտ հարցերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ինչպես հայտնի է Շ․ Միշելի հայտարարությունից, 2021թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան, որոշվել է նաև մինչև ապրիլի վերջին Սահմանային համատեղ հանձնաժողով ձևավորել, որը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանի երկայնքով և դրա մոտակայքում անվտանգություն և կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շ․ Միշելը վերահաստատել է խորհրդատվական և այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։

Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի մասին։ Մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տևած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան  


Լրահոս