Ալիևն ու Պուտինը քննարկել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներն սկսելու հարցը
 Ալիևն ու Պուտինը քննարկել են խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներն սկսելու հարցը
11:03     11 04 2022    
Ապրիլի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հետհակամարտային շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման շուրջ։

Նախագահ Իլհամ Ալիևը հիշատակել է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներ ներառող փաստաթուղթը, և որ հայկական կողմն ընդունել է այդ սկզբունքները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելու կարևորությունը, խոսել են հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը սկսելու անհրաժեշտության մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին  


Լրահոս