ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին
 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին
08:07     06 04 2022    
Ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինկենն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով կայանալիք հանդիպումը՝ Եվրամիության աջակցությամբ։

Նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի առաջարկների ու դիրքորոշման մասին՝ կապված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցության հաստատման հետ։

Անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած 3890 ադրբեջանցիների ճակատագիրը պարզաբանելու և զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտության վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս