Հիքմեթ Հաջիև. Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
  Հիքմեթ Հաջիև.  Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
08:09     04 04 2022    
Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար:

Ինչպես հայտնում էZinvor.info-ն, այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Կովկասյան տարածաշրջանը փոխվել է:

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար», - հայտարարել է Հաջիևը` շեշտելով, որ եթե Երևանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից` այն է. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ»:

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, հնարավոր կլինի առաջ շարժվել:

Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս