Նախչըվանում օդ են բարձրացվել «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերը
 Նախչըվանում օդ են բարձրացվել «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերը
10:12     04 04 2022    
«Նախչըվանի կայազորային զորքերի 2022 ուսումնական տարվա ներդաշնակման պլանի» համաձայն՝ անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ տարբեր աստիճանների մարտական պատրաստության բերված Նախչըվանի կայազորի զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերը ոտքի են հանվել «Տագնապի» ազդանշանով։

Զորավարժությունների ընթացքում հատուկ գրոհային խմբերը, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ դժվարամատչելի լեռնային շրջաններում հայտնաբերված ահաբեկչական խմբերը և գրավել գերիշխող բարձունքները։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվան   Ադրբեջան  


Լրահոս