Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի կողմից «մի քանի դրական մեսիջ» է նկատել
 Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանի կողմից «մի քանի դրական մեսիջ» է նկատել
12:31     01 04 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի կողմից մի քանի դրական մեսիջ է նկատել։

Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ ասուլիսում ասել է, որ տրանսպորտային հաղորդակցությունները բացելու եւ սահմանազատման գործընթացը սկսելու Ադրբեջանի կոչերին պատասխան չի տրվել։

Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ. «Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի։ Հայաստանի կողմից մի քանի դրական մեսիջ ենք նկատել։ Ուզում եմ ենթադրել, որ սա այս հարցում Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել։ Հույս ունենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս