Ադրբեջանում մեկնարկել է գարնանային զորակոչը
 Ադրբեջանում մեկնարկել է գարնանային զորակոչը
10:07     01 04 2022    
Այսօրվանից Ադրբեջանում մեկնարկում է ժամկետային զինծառայողների զինվորական ծառայության ուղարկելը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայությունից։

2022 թվականի ապրիլի 1-ից 30-ը պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2004 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց զորակոչի օրը (ներառյալ այդ օրը) լրացել է 18 տարին, ինչպես նաև 1987-2003 թվականներին ծնված, մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության համար զորակոչից տարկետման իրավունք չունեցող, կամ ԱՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները:

Նորակոչիկներին ճանապարհելը իրականացվում է Նախարարների կաբինետին կից Օպերատիվ շտաբի որոշումների և առաջարկությունների համաձայն՝ կապված COVID-19 համավարակի հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զորակոչ  


Լրահոս