Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) վարչության նախագահ Վուգար Սուլեյմանովը, Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտականհամակարգող Վլադանկա Անդրեևան, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետր Միխալկոն և այլք։
Համաժողովի օրակարգում ընդգրկված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ականազերծման գլոբալ ջանքերն ակտիվացնելու համագործակցության մեխանիզմների կատարելագործումը, այս գործընթացին կառավարական կազմակերպությունների, միջազգային հանրության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համատեղ մասնակցությունը, լավագույն փորձի, նորարարական մեթոդների և տեխնոլոգիական նորամուծությունների կիրառումը։
Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցում են աշխարհի 30 երկրների շուրջ 120 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ականազերծման ոլորտում մասնագիտացված կառույցների 20 պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Խորվաթիայից, Անգոլայից, Կամբոջայից, Հորդանանից, Սուդանից։ Մասնակիցների թվում են նաև արտասահմանյան երկրների խորհրդարանների անդամներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ։