ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 31-ի՝ ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մարտի 31-ի՝ ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ
10:12     31 03 2022    
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մարտի 31-ի՝ Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ-ին, հայտարարության մեջ ասվում է.

«Մարտի 31-ը ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հայերի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 1918 թվականի մարտ-ապրիլ ամիսներին դաշնակցական-բոլշևիկյան զինված ջոկատները, որոնք գործում էին Բաքվի խորհրդի մանդատի ներքո, Բաքվում, ինչպես նաև Բաքվի նահանգի այլ քաղաքներում և գավառներում, առանձնակի դաժանությամբ ջարդի ենթարկեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, մարդկանց սպանում էին էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:

1918-ի մարտյան ջարդերը նախօրոք նախապատրաստվել և դաժանորեն իրականացվել են արմատական հայ ազգայնականների քաղաքականության, ադրբեջանցիների նկատմամբ ռասայական խտրականության և էթնիկ զտումների հիման վրա։

Մենք խստորեն դատապարտում ենք մինչ օրս Հայաստանի կողմից իրականացվող նպատակաուղղված քաղաքականությունը՝ հիմնված ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ռասայական խտրականության և ադրբեջանական ժողովրդի էթնիկ զտումների վրա, շեշտում ենք Հայաստանի անպատժելիության դադարեցման կարևորությունը՝ ապագայում այդ անմարդկային հանցագործությունները կանխելու և դրանց կրկնությունը թույլ չտալու համար։ Ադրբեջանն իր հերթին, կձեռնարկի բոլոր իրավական միջոցները խաղաղություն ապահովելու համար»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս