Ջեյհուն Բայրամովը Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինան
 Ջեյհուն Բայրամովը Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինան
12:21     31 03 2022    
2022 թվականի մարտի 30-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պետքարտուղարի պաշտպանության գծով տեղակալ, զինված ուժերի հարցերով պետնախարար Ջեյմս Հիփիի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության մակարդակից, մտքեր են փոխանակել ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման գործում, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

Քննարկվել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս