Ադրբեջանը պատրաստ է Ուկրաինային վառելիք տրամադրել ցանքի համար. Զելենսկի
 Ադրբեջանը պատրաստ է Ուկրաինային վառելիք տրամադրել ցանքի համար.  Զելենսկի
12:22     29 03 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է Ուկրաինային վառելիք տրամադրել ռազմական դրության ժամանակ ցանքի համար։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահի հետ։ Տեղեկացրեցի խաղաղ բնակչության վրա նոր հարձակումների մասին։ Քննարկեցինք կանաչ միջանցքների անհապաղ անհրաժեշտությունը։ Շնորհակալություն հայտնեցի մարդասիրական օգնության և ցանքի համար վառելիք տրամադրելու պատրաստակամության համար»,- ասված է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Զելենսկի  


Լրահոս