Նախարար. Հայազգի քաղաքացիների ինտեգրումն մեր հասարակության մեջ մեր առաջնահերթություններից է
 Նախարար.  Հայազգի քաղաքացիների ինտեգրումն մեր հասարակության մեջ մեր առաջնահերթություններից է
08:04     19 03 2022    
«Պատերազմն ավարտվելուն պես Ադրբեջանը լայնածավալ շինարարական աշխատանքներ է սկսել ազատագրված տարածքներում»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Շուշայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Նրա խոսքով, օկուպացիայի ժամանակ ավերված տարածքների վերականգնումը, նախկին ներքին տեղահանվածների արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք, Ադրբեջանի հայազգի քաղաքացիների ինտեգրումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչպես նաև նրանց իրավահավասարությունը Ադրբեջանի առաջնահերթություններից են։

«Ազատագրված հողերի վերականգնման հիմնական խոչընդոտը այդ տարածքների ականներով աղտոտված լինելն է։ Դա խոչընդոտում է ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձին և արագ վերականգնմանը: Ուրախալի է, որ ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներն այցելել են այդ շրջաններ և իրենց աչքերով տեսել կատարվածի հետևանքները։ Հուսով ենք, որ այս առաքելություններն իրենց զեկույցներում կարտացոլեն այն, ինչ տեսել են և կոնկրետ առաջարկներ կանեն։ Իհարկե, այս զեկույցներն աննկատ չեն մնա Ադրբեջանի կառավարության կողմից կարճ ժամանակում կատարած աշխատանքները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս