Հիքմեթ Հաջիև. Շուշան այժմ վերականգնման ճանապարհին է
  Հիքմեթ Հաջիև.  Շուշան այժմ վերականգնման ճանապարհին է
14:00     18 03 2022    
Այսօր Ադրբեջանի հիմնական խնդիրներն են հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, խաղաղության կառուցումն ու այս տարածաշրջանի հետագա զարգացումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշայում Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Այսօր մենք այստեղ ենք՝ Ադրբեջանի մարգարիտ Շուշայում։ Շուշան այժմ վերականգնման ճանապարհին է: Առաջին օրվանից, երբ Ադրբեջանը ընդգրկվեց ՄԱԿ-ում, նա հավատարիմ մնաց միջազգային իրավունքին և դրա հիմնարար սկզբունքներին։ Այնպիսի թեմաները, ինչպիսիք են կայունությունը, խաղաղությունը և անվտանգությունը, մշտապես գտնվում են մեր երկրի և համաշխարհային օրակարգում»,- հայտարարել է Հաջիևը։

Նախագահի օգնականը հիշեցրել է, որ 2020 թվականից Ադրբեջանը ստիպված է եղել «կռվել երկու ճակատով»՝ Հայաստանի հետ մարտի դաշտում և COVID-19 համաճարակի դեմ։ «Այս դժվարին ժամանակաշրջանում մենք սերտորեն համագործակցել ենք ԱՀԿ-ի հետ: Ես հավատում եմ ՄԱԿ-ի հետ մեր հարաբերությունների պայծառ ապագային»,- հավելել է նախագահի օգնականը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս