Ադրբեջանում նկարահանվել է ֆիլմ՝ ի պատասխան հայ պատմաբանների կեղծ պնդումների
 Ադրբեջանում նկարահանվել է ֆիլմ՝ ի պատասխան հայ պատմաբանների կեղծ պնդումների
14:14     18 03 2022    
Մամուլի վերլուծության կենտրոն հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Սրբազան ժառանգություն» («Müqəddəs irs») ֆիլմը՝ նվիրված Ադրբեջանի Խոջավենդի շրջանի Թուղ գյուղին։

Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Կենտրոնից, ֆիլմը նկարահանվել է ի պատասխան հայ պատմաբանների և նրանց օտարերկրյա հովանավորների կեղծ պնդումների։

Ֆիլմը ստեղծվել է «Մամուլի վերլուծության կենտրոն» հասարակական կազմակերպության և CBC հեռուստաալիքի համատեղ համագործակցության արդյունքում։

Ֆիլմի գաղափարի հեղինակն է CBC-ի գլխավոր տնօրեն Վուգար Խալիլովը, խմբագիրը՝ Այազ Միրզոևը, ռեժիսորը՝ Զյաքա Գուլիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆիլմ  


Լրահոս