Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ լավ շփումների մասին
 Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ լավ շփումների մասին
11:00     17 03 2022    
Հայաստանի հետ որոշակի գործընթաց է ընթանում։ Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն իրենց առաջին շփումներն են անցկացրել Մոսկվայում՝ Ռուսաստանի ստեղծած պայմանների շնորհիվ։ Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում եւս շատ լավ շփումներ են տեղի ունեցել, եւ երկխոսություն է հաստատվել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ամենասկզբից աջակցել է այդ գործընթացին, եւ Ադրբեջանը եւս աջակցում է այդ հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս