ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Ադրբեջան
 ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Ադրբեջան
09:04     16 03 2022    
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Բաքվում։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, հայտնում է Zinvor.info-ն:

«Իմ ուղևորությունը Հարավային Կովկաս ավարտվեց Ադրբեջան այցով։ Այսօր առավոտյան ես լավ հանդիպումներ ունեցա Բաքվում»,– նշել է Թոյվո Կլաարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել էր Հայաստան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս