Վարչապետ. Հայաստանի հետ սահմանների հաստատումն առանցքային առաջնահերթություն է
  Վարչապետ.  Հայաստանի հետ սահմանների հաստատումն առանցքային առաջնահերթություն է
10:04     16 03 2022    
«Տարիներ շարունակ բարձրացվել են բնակարանային և կոմունալ ծառայությունների, ճանապարհների, էներգետիկայի հետ կապված հարցեր։ Գազաֆիկացման հետ կապված ուզում եմ ասել, որ 97 տոկոս գազաֆիկացում չկա նույնիսկ գազ արտահանող ամենախոշոր երկրներում»։

Այս մասին վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է Միլլի Մեջլիսի նիստում Նախարարների կաբինետի 2021 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, հայտնում է Zinvor.info-ն։

Վարչապետը նշել է, որ դա չի ասել իր աշխատանքը գովազդելու համար. «Խնդիրներ կան, և այս ուղղությամբ աշխատանքներ տարվելու են։ Կուզենայի հիշեցնել մեր տնտեսական վիճակը։ 2019 թվականից սկսած նավթի գները նվազել են, աշխարհն ու Ադրբեջանը պատվել են համաճարակով։ Սահմանափակումների պատճառով փակվել են ինչպես պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները, այնպես էլ մասնավոր ընկերությունները։

2020 թվականին մենք վերջ դրեցինք Ղարաբաղի խնդրին, ինչի մասին երկար տարիներ երազում էինք: Այս հարցի ռազմական ու ֆինանսական մասին այստեղ չեմ անդրադառնա։ Բայց կա հոգատարություն մեր նահատակների, վետերանների և նրանց ընտանիքների նկատմամբ։ Հայաստանի հետ սահմանների հաստատումն առանցքային առաջնահերթություն է: Ավերվել են 300-ից ավելի շրջաններ ու գյուղեր, մեկ տարում դրանք հնարավոր չէ վերականգնել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարչապետ   Ադրբեջան  


Լրահոս