ԱԳՆ-ի պատասխանը Հայաստանին. Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և հետևողական
 ԱԳՆ-ի պատասխանը Հայաստանին.  Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և հետևողական
09:41     16 03 2022    
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և հետևողական: Մենք մեր դիրքորոշումը կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում, որը բազմիցս ներկայացրել ենք։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ կապված Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության հետ, ով անդրադարձել էր երկու երկրների հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկներին:

«Ադրբեջանը, հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ ներկայացրել է իր առաջարկները և պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանն էլ է լրջորեն մոտենում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս