ԱԳ նախարար. Հուսով ենք, որ Հայաստանի համար հեշտ կլինի ընդունել մեր ներկայացրած նոր փաստաթուղթը
  ԱԳ նախարար.  Հուսով ենք, որ Հայաստանի համար հեշտ կլինի ընդունել մեր ներկայացրած նոր փաստաթուղթը
12:21     14 03 2022    
«Ղարաբաղյան հակամարտությունն ամենաձգձգվող հակամարտություններից էր»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, շուրջ 30 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։

Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմի արդյունքում ազատագրել է իր օկուպացված հողերը։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։

«Մենք լավ և ռազմավարական հարաբերություններ ունենք հարևան Վրաստանի հետ։ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Մենք առաջարկներ ենք ներկայացրել՝ ստորագրելու ավելի պարզեցված բազային փաստաթուղթ։ Հուսով ենք, որ Հայաստանի համար ավելի հեշտ կլինի դա ընդունել, և սա կարևոր քայլ կլինի դեպի հարաբերությունների կարգավորում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս