Հիմնական առաջնահերթությունը դեպի Նախչըվան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը
 Հիմնական առաջնահերթությունը դեպի Նախչըվան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը
16:15     14 03 2022    
Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար», - նշել է նա։

Խալաֆովի խոսքով, հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախչըվան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։

«Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց», - ընդգծել է Խալաֆովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խալաֆ-Խալաֆով  


Լրահոս