Արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում․ Հիքմեթ Հաջիև
 Արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում․  Հիքմեթ Հաջիև
11:30     14 03 2022    
Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կարող են հանդիպել Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Նման գաղափար կա, մենք սատարում ենք։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,- ասել է Հաջիևը՝ պարզաբանելով, որ Անթալիայում հնարավոր է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս