Լավրովը եւ Բայրամովը քննարկել են սահմանի սահմանազատման հարցը
 Լավրովը եւ Բայրամովը քննարկել են սահմանի սահմանազատման հարցը
08:56     14 03 2022    
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցը։

Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2020թ․ նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի, տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ մարդասիրական խնդիրների լուծման վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ այմանավորվածություն է ձեռք բերվել շուտափույթ անցկացնել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ նիստը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ  


Լրահոս