«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին». Իլհամ Ալիև
 «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին».  Իլհամ Ալիև
10:29     09 03 2022    
«Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին. մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։

Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Նախագահը նաև հիշեցրել է իր ֆրանսիացի գործընկերոջը, որ վերջին տասնամյակների ընթացքում Բաքուն բազմիցս պաշտոնապես հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հյուրընկալելու իր մտադրության մասին։

«Մենք պատրաստ ենք շուտով տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մեր երկրում՝ հիմնված անդամ պետության ինքնիշխանության իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»,- ընդգծել է Նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս