Ադրբեջանցի զինվորական նավաստիները Թուրքիայում ավարտել են վերապատրաստման դասընթացներ
 Ադրբեջանցի զինվորական նավաստիները Թուրքիայում ավարտել են վերապատրաստման դասընթացներ
13:46     10 03 2022    
Ադրբեջանի Ռազմածովային ուժերի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են վերապատրաստման դասընթացների։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Ջրագրության դասընթացներն անցկացվել են Թուրքիայի Ռազմածովային ուժերի նավագնացության, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագիտության դեպարտամենտին առընթեր և տևել են 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի մարտի 4-ը։

Դասընթացներին Ադրբեջանի ռազմական նավաստիների հետ միասին մասնակցել են նաև ղազախստանցի զինվորականներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս