Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար շփումները ինտենսիվ է համարում
 Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար շփումները ինտենսիվ է համարում
14:48     10 03 2022    
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ միջպետական հարաբերություններ հաստատելու համար շփումները ինտենսիվ է համարում։

Zinvor.info-ն տեղեկացնում է, որ այդ մասին ասվում է Ադրբեջանի կառավարության տարեկան զեկույցում։

«2021թ․ ընթացքում շարունակվել են ինտենսիվ շփումները տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ՝ միջպետական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության, զարգացման եւ առաջընթացի հաստատման համար՝ հիմնված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջազգային սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանությունը հարգելու փոխադարձ ճանաչման հիման վրա»,- մեջբերում է զեկույցը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս