Ադրբեջանում տարեսկզբից ականներից ու զինամթերքից տուժել է 6 մարդ
 Ադրբեջանում տարեսկզբից ականներից ու զինամթերքից տուժել է 6 մարդ
12:50     02 03 2022    
Պաշտոնական կառույցների, տարածաշրջանային համակարգողների և այլ աղբյուրների համաձայն՝ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանում ականների և չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել,Zinvor.info-յին հայտնել են «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական միավորումից (ՀՄ):

ՀՄ-ի տվյալների համաձայն, մեկ խաղաղ բնակիչ զոհվել է կասետային զինամթերքի պայթյունից, ևս երկուսը վիրավորվել են հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։ Այս միջադեպերը տեղի են ունեցել Եվլախի և Թերթերի շրջաններում։

«2022 թվականի հունվար-փետրվարին ականների և չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ական  


Լրահոս