ԱՄՆ դեսպան. Մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ կապերը
  ԱՄՆ դեսպան.  Մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ կապերը
18:10     01 03 2022    
«Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում։ «Դարի պայմանագիրը», «Հարավային գազային միջանցքը», Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Աֆղանստանում անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությունը այս համագործակցության անբաժանելի մասն են»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին փետրվարի 28-ին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և Ադրբեջանը մտադիր են ավելացնել կրթության, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող նախագծերի թիվը, էլ ավելի ամրապնդել կապերը. «Անցած 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ը և Ադրբեջանը շատ հաջողությունների են հասել, և մենք վստահ ենք, որ որպես ուժեղ գործընկերներ՝ առաջիկա 30 տարիների ընթացքում էլ ավելի մեծ հաջողություններ կունենանք»:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս