Ուկրաինայից Մոլդովա տեղափոխված ադրբեջանցիների հերթական խումբը մեկնել է հայրենիք
 Ուկրաինայից Մոլդովա տեղափոխված ադրբեջանցիների հերթական խումբը մեկնել է հայրենիք
18:06     01 03 2022    
Ստեղծված իրավիճակի հետ կապված Ուկրաինան լքած և Մոլդովա տեղափոխված ադրբեջանցիների հերթական խումբը օդային ճանապարհով մեկնել է հայրենիք։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ առաջին հերթին պայմաններ են ստեղծվում կանանց ու երեխաների տարհանման համար։

Այսօր Քիշնևից Ստամբուլ է մեկնել ևս 72 ադրբեջանցի։

Քիշնևում մնացած ադրբեջանցիների համար տեղական իշխանությունները ճամբար են ստեղծել։

Ադրբեջանի քաղաքացիները կարող են լքել Ուկրաինայի տարածքը՝ Մոլդովայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս