Սահիբա Գաֆարովա. Խոջալիում պատանդ վերցված 150 մարդու ճակատագիրը մնում է անհայտ
  Սահիբա Գաֆարովա.  Խոջալիում պատանդ վերցված 150 մարդու ճակատագիրը մնում է անհայտ
11:10     26 02 2022    
«Նրանք ցանկանում էին կոտրել մեր ժողովրդի վճռականությունը Խոջալուի ցեղասպանության ժամանակ, որն աննախադեպ դաժանության խորհրդանիշ է»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Խոսնակը նշել է, որ պատանդ վերցված 150 հոգու ճակատագիրը դեռևս անհայտ է.

«Այս հանցավոր արարքի կազմակերպիչը Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է, իսկ կատարողները՝ հայ ահաբեկիչները, 366-րդ մոտոհրաձգային գնդի անձնակազմը։ Խոջալուի ցեղասպանությունը դարձավ էթնիկ զտումների քաղաքականության նոր արյունալի էջ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա   Ադրբեջան  


Լրահոս