Ուկրաինայից Մոլդովա է անցել Ադրբեջանի 100 քաղաքացի
 Ուկրաինայից Մոլդովա է անցել Ադրբեջանի 100 քաղաքացի
11:48     26 02 2022    
«Ամեն օր կապ է պահպանվում Ուկրաինայում դեսպանատան և հյուպատոսության հետ»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ ԱԳՆ-ն և դեսպանատունը Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ են տվել պահպանել անվտանգության միջոցները և մնալ տանը. «Ներկայումս հիմնական երթուղիներում խցանումներ են։ Գլխավորն այն է, որ քաղաքացիները գտնվեն անվտանգ վայրերում։ Միաժամանակ, Ուկրաինայի հարևան երկրներում մեր դեսպանատները համակարգման աշխատանքներ են իրականացնում, երեկ և այսօր Ուկրաինայից Մոլդովա է անցել ընդհանուր առմամբ 100 մարդ»։

Արտգործնախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում՝ հեշտացնելու Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Ուկրաինայի արևմուտքում գտնվող երկրներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Մոլդովա   Ադրբեջան  


Լրահոս