ԱԳՆ ղեկավար. Խոջալուի ցեղասպանության փաստն արտացոլված է բազմաթիվ երկրների որոշումներում և բանաձևերում
  ԱԳՆ ղեկավար.  Խոջալուի ցեղասպանության փաստն արտացոլված է բազմաթիվ երկրների որոշումներում և բանաձևերում
14:01     25 02 2022    
Խոջալուի ցեղասպանության փաստն արդեն իսկ արտացոլված է բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների որոշումներում ու բանաձևերում։ Աշխարհի 17 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ի 23 նահանգներ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ անհրաժեշտ հայտարարություններ են ընդունել՝ կապված Խոջալուի ցեղասպանության հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցին նվիրված համաժողովում։

Արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են անցկացրել, և լիովին ապացուցվել է, որ դա ցեղասպանություն է։

Նա ընդգծել է, որ այս սպանդի հեղինակները, ողբերգության մեղավորները դեռ չեն պատժվել։

Ջեյհուն Բայրամովը կոչ է արել բոլոր երկրներին, միջազգային կազմակերպություններին արտահայտել իրենց վերաբերմունքը Խոջալուի ողբերգության վերաբերյալ։ Նա նշել է, որ այս ողբերգությանը պետք է միջազգային մակարդակով քաղաքական ու իրավական գնահատական տրվի։

«Նույնիսկ 30 տարի անց Հայաստանը պատրաստ չէ համագործակցության։ Հիմա էլ հայկական կողմից համագործակցություն չենք տեսնում»,- հավելել է Բայրամովը:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս