Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին աջակցության համար
 Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին աջակցության համար
13:19     25 02 2022    
Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհակալություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին։

Այս մասին ուկրաինացի դիվանագետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր մենք Ադրբեջանի շարքային քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր և հաղորդագրություններ ենք ստացել ի պաշտպանություն Ուկրաինայի, հատկապես սոցիալական ցանցերում։ Սա ինձ հիշեցնում է, թե ինչպես էին շարքային ուկրաինացիներն աջակցել Ադրբեջանին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր ադրբեջանցիներին, ովքեր համերաշխություն դրսևորեցին ուկրաինացի ժողովրդի հետ՝ մեր երկրի համար այսքան դժվար պահին»,- ընդգծել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Ադրբեջան  


Լրահոս