ԵԽԽՎ-ում Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածվել
ԵԽԽՎ-ում Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածվել
09:33     24 02 2022    
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածվել։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի պատրաստած հայտարարությունը ստորագրել են 25 պատգամավորներ Ադրբեջանից, Թուրքիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը։

Նա նշել է, որ Խոջալուի ցեղասպանության 30-րդ տարելիցին ընդառաջ այս հայտարարությունը ներկայացվել է ԵԽԽՎ անդամ 47 երկրների ներկայացուցիչներին. «Սա շատ կարևոր փաստաթուղթ է։ Խոջալուի ողբերգության տարելիցի օրվանից երկու օր առաջ մենք հերթական ուղերձը հղեցինք ողջ Եվրոպային: Եթե նրանք, ովքեր իրականացրել են այս ցեղասպանությունը, պատասխանատվության ենթարկվեն, ապա տարածաշրջանում հարաբերությունները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարող են ապագայում նորմալ զարգանալ»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵԽԽՎ   Խոջալու  


Լրահոս