Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
12:59     22 02 2022    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

«Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ համակողմանի քննարկումներ են տեղի ունեցել։ Ընդգծվել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայացած բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են։ Մենք ընդգծեցինք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում զետեղված գրառման մեջ, հայտնում է Zinvor.info-ն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս