Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել զորակոչի մասին
 Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել զորակոչի մասին
09:21     18 02 2022    
Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու և ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների պահեստ արձակելու մասին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ազերթաջին, փաստաթղթի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 1-ից 30-ը՝ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվելու՝ 2004 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1987-2003 թվականներին ծնված մինչև 35 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք չունեցող կամ Ադրբեջանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից չազատված անձինք:

Բացի այդ, 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը՝ «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» ԱՀ օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսվա՝ ծառայության ժամկետն անցած պարտադիր զինվորական ծառայության զինծառայողները կարձակվեն պահեստ:

Հրամանի կատարման համար Նախարարների կաբինետին հանձնարարվել է օրենսդրությամբ նախատեսված միջոցներ ձեռնարկել։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս