Գործնական պարապմունքներ՝ բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ - Տեսանյութ
 Գործնական պարապմունքներ՝ բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ -  Տեսանյութ
13:45     21 02 2022    
2022 թվականի գործունեության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի ինժեներական զորքերի զորամասերում և ստորաբաժանումներում անցկացվում են գործնական պարապմունքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Զորավարժություններում ներգրավված անձնակազմը հղկում է ինժեներական զորքերի տրամադրության տակ գտնվող սարքավորումների և տեխնիկայի շահագործման հմտությունները:

Ինժեներական ստորաբաժանումները կատարելագործում են ազատագրված տարածքներում տեղակայված զորքերի գործունեության ապահովման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև այլ առաջադրանքների կատարման ունակությունները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս