ԱՄՆ դեսպան. Ադրբեջանը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է
  ԱՄՆ դեսպան.  Ադրբեջանը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում է
12:40     18 02 2022    
«Միացյալ Նահանգները, լինելով Ադրբեջանի բարեկամները, պատրաստ են օգնել խաղաղության, տնտեսական, տրանսպորտային և անձնական կապերի հաստատմանը՝ նպաստելու համար ողջ տարածաշրջանի բարգավաճմանը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը՝ երկու երկրների միջև դիվանագիտականհարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում է Zinvor.info-ն։

«Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը այս բազմազգ պետական-մասնավոր գործընկերությանը եղել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարձրացման, նրա ածխաջրածնային կախվածությունը նվազեցնելու և գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու մեր նպատակի մի մասը», - շարունակել է դեսպանը:

Անդրադառնալով անվտանգության ոլորտում համագործակցությանը՝ Լիտցենբերգերն ասել է, որ Ադրբեջանը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում և իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ։

«Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ վտանգավոր նյութերի և թմրանյութերի տարածումը կանխելու, Կասպից ծովում էներգետիկ ռեսուրսները պաշտպանելու համար»,- ասել է դեսպանը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս