Դեսպան. Իսրայելական տասնյակ ընկերություններ դիմել են Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար
  Դեսպան.  Իսրայելական տասնյակ ընկերություններ դիմել են Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար
18:58     16 02 2022    
Շուրջ 15 իսրայելական ընկերություններ Բաքվում Իսրայելի դեսպանատան միջոցով հայտ են ներկայացրել Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար, Zinvor.info-յին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

«Իսրայելից ավելի մեծ թվով ընկերություններ այդ հարցով դիմել են ուղղակիորեն, այլ ոչ թե դեսպանատան միջոցով։ Ենթադրում եմ, որ խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք դիմում են իրականացնելու համար տարբեր նախագծեր՝ սկսած «խելացի» քաղաքների կառուցումից, վերջացրած «կանաչ» էներգետիկայով, գյուղատնտեսությամբ, հիվանդանոցի և SPA կենտրոնի կառուցմամբ։ Մենք ունենք շատ ակտիվ մասնավոր հատված, այն աշխատում է ինքնուրույն»,- ասել է Դիկը։

Դեսպանը նշել է, որ Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարցում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս