Իրանի քաղաքացին մոլորվելով անցել է Ադրբեջանի տարածք
Իրանի քաղաքացին մոլորվելով անցել է Ադրբեջանի տարածք
16:23     11 02 2022    
Փետրվարի 10-ի ցերեկը ԱՀ Պետական սահմանապահ ծառայության Գոյթեփե սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում՝ Յարդըմլիի շրջանի Բուրավար գյուղի մոտ Իրանի քաղաքացին խախտել է պետական սահմանը։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից, սահմանախախտը ձերբակալվել է սահմանապահների կողմից։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը, ով ներկայացել է որպես Օջարուդի Մասուդ Մոմեն (ծնված 1987 թ.), մոլորվելով հատել է պետական սահմանը։

Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին, սահմանախախտը մոտ ժամանակներս կհանձնվի Իրանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան  


Լրահոս