Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները 44-օրյա Հայրենական պատերազմի մասին ֆիլմ կնկարահանեն
 Թուրք և ադրբեջանցի կինոգործիչները 44-օրյա Հայրենական պատերազմի մասին ֆիլմ կնկարահանեն
10:34     11 02 2022    
Թուրք կինեմատոգրաֆիստները ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ՝ Ադրբեջանի 44-օրյա Հայրենական պատերազմի մասին ֆիլմ կնկարահանեն, հայտնում է Zinvor.info-ն։

Այդ կապակցությամբ Բաքվի «Նիզամի» կինոկենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են նկարահանող խմբի անդամները՝ կինոնախագծի ռեժիսոր Սելահաթթին Սանջաքլին, դերասան Էրթուղրուլ Շաքարը, պրոդյուսեր Յալչին Չոբանը և Eslem Film ընկերության ղեկավար Մեթին Յուջելինը։

Սելահաթթին Սանջաքլիի խոսքով՝ այն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ է լինելու։

«Այժմ մենք նախագծի մշակման փուլում ենք, հանդիպումներ ենք անցկացնում ադրբեջանական կողմի հետ, որոշում ենք ճշգրիտ վայրերը: Ֆիլմը նվիրված է լինելու 44-օրյա Հայրենական պատերազմին, Շուշա քաղաքի ազատագրմանը հայկական օկուպացիայից։ Պատվով հարգում ենք նահատակների հիշատակը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում 44-օրյա Հայրենական պատերազմի վետերաններին»,- ասել է նա։

Սանջաքլին նշել է, որ թուրք կինոգործիչները խնդիր են դրել նաև՝ ընդլայնել համագործակցությունը ադրբեջանցի գործընկերների հետ և ապագայում իրականացնել մի շարք կինոնախագծեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս