Նախարար. Ադրբեջանը օրինակ ցույց տվեց Հայաստանին՝ գերիների և պատանդների հետ կապված
  Նախարար.  Ադրբեջանը օրինակ ցույց տվեց Հայաստանին՝ գերիների և պատանդների հետ կապված
17:01     10 02 2022    
«Գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը և արտաքին գործերի նախարարությունը՝ երկար տարիներ աշխատում են գերիների և պատանդների հետ կապված, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում բարձրացնում է այդ հարցը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այդ հարցը բարձրացվում է բոլոր միջազգային կառույցներում՝ ցույց տալով, թե միջազգային մարդասիրական իրավունքի որ նորմերն են խախտվում Հայաստանի կողմից։

«Իմ մոլդովացի գործընկերոջ հետ հանդիպմանը ես ասացի, որ Ադրբեջանն այս ուղղությամբ օրինակ է ծառայում Հայաստանի համար։ 44-օրյա Հայրենական պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը կապեր հաստատեց և այդ հարցում համատեղ գործունեություն ծավալեց, ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուս և հայ զինծառայողների հետ։ Այս գործողության արդյունքում հայտնաբերվել և հակառակ կողմին է փոխանցվել 1709 հայ զինծառայող։ Ռազմական գործողություններն ավարտվել են 2020 թվականի նոյեմբերին, և հաջորդող ձմռան ամիսներին այդ աշխատանքներն իրականացվել են դժվարին պայմաններում՝ լեռներում, ականապատ տարածքներում։ Այդ աշխատանքներին մասնակցել են նաև ադրբեջանցի զինծառայողները։ Սակայն 30 տարի անց Հայաստանն ոչ մի միջոց չի ձեռնարկում այս ուղղությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախարար   Ադրբեջան  


Լրահոս