ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է քննարկել՝ Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ առաջ քաշված գաղափարները
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է քննարկել՝ Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ առաջ քաշված գաղափարները
09:08     09 02 2022    
Հայաստանում և Ադրբեջանում գնահատումը կանցկացվի լիովին համագործակցային միջավայրում։

Այս մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանում, հայտնում է Zinvor.info-ն։

«Մենք աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ողջունում է բոլոր օգտակար գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ինչպես տարածաշրջանային կազմակերպություններից, այնպես էլ առանձին երկրներից: Այս տեսանկյունից կարելի է դիտարկել՝ փետրվարի 4-ի հանդիպմանը առաջ քաշված գաղափարները։ Այդ գաղափարները կգնահատվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ լիարժեք համագործակցությամբ»,- նշվում է կազմակերպության պաշտոնական պատասխանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության Ադրբեջան և Հայաստան այցի վերաբերյալ։
Zinvor.info

Հեշթեգներ. ՅՈՒՆԵՍԿՕ   Ադրբեջան  


Լրահոս